Տիգրան Արզաքանցյանը վերադառնում է մեծ քաղաքականություն․ ֆեյսբուքյան տրամադրություններ
Հայաստանում նախընտրական լարված մթնոլորտ է։ Բուռն նախընտրական գործընթացներ են տեղի ունենում և քաղաքական տարբեր ուժեր փորձում են համագործակցել։ Վերջերս էլ համացանցում շրջանառվեցին լուրեր, որ քաղաքական այս պայքարին ուզում է միանալ նաև Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը: Շրջանառվող լուրերի կողքով ֆեյսբուքահայությունը անտարբեր չի անցել և մարդկանց մեծամասնությունը ողջունել է Տիգրան Արզաքանցյանի վերադարձը մեծ քաղաքականություն։
Ֆեյսբուքյան օգտատեր Թամարա Գագիկովնան գրել է, որ Տիգրան Արզաքանցյանը պետք է անպայման վերադառնա քաղաքականություն․
«Վերադարձեք քաղաքականություն, ցույց տվեք Ձեր օրինակով, թե որն է հայրենասիրությունը և հայրենիքի հանդեպ սերը»։
Միլա Ներսիսյանն էլ վստահ է, որ Տիգրան Արզաքանցյանի հայտը օգուտ կբերի Հայաստանին․
«Ձեր քաղաքական հայտը օգուտ կբերի Հայաստանին, և վստահ եմ, որ լավագույնը կանեք մեր երկրի համար»:
Լիանա Թորոսյանն էլ վստահ է, որ դրսում ապրող հայերը պետք է վերադառնան․
«Սա Հայաստանի համար նոր հնարավորություն է, և ես վստահ եմ, որ եթե մեր դրսում ապրող հայերը վերադառնան և զբաղվեն քաղաքականությամբ, տնտեսության մեջ ներդրումներ կատարեն, և իրենց դրսի կապերը ի շահ հայրենիքի օգտագործեն, մեր երկիրը վերջնականապես դուրս կգա ստեղծված ճգնաժամից»։
Նարեկ Գալստյանն էլ գրել է, որ չնայած չի ճանաչում Տիգրան Արզաքանցյանին, բայց լսելով նրա բարեգործությունների, բիզնես ոլորտում հաջողությունների մասին սկսել է վստահել նրան․
«Ես անձամբ ձեզ չեմ ճանաչում և այսօր մեր երկրում չեմ տեսնում հներից որևէ մեկին, ով կարող է վերադառնալ և փրկել այս խորտակվող նավը, բայց լսելով ձեր բարեգործությունների մասին, տեսնելով ձեր հաջող բիզնեսը՝ մտածում եմ, որ կարող եք փրկել մեզ տնտեսական ճգնաժամից և երկիրը հանել այս ծանր վիճակից։»։
Ֆեյսբուքյան արձագանքերը ցույց են տալիս, որ մարդիկ դրական են վերաբերվում Տիգրան Արզաքանցյանի վերադարձին։ Հասարակությունը տեսնելով հների ու ներկա իշխանությունների վարած քաղաքականությունն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը հասկանում է, որ Հայաստանին պարզապես անհրաժեշտ են մարդիկ, ովքեր պատրաստ են ի շահ հայրենիքի ու դրա զարգացման գործի դնել բոլոր հնարավոր միջոցները՝ կատարել ներդրումներ, բարեգործություններ, ունեցած կապերով զարկ տալ տնտեսության զարգացմանը։ Հասկանալի է նաև, որ հասարակությունը հոգնել է ավելորդ ինտրիգներից ու հենց դա է պատճառը, որ այսօր փնտրում է իրական հայրենասերների, այլ ոչ թե սկանդալային կերպարների։
Աննա Սիմոնյան
Pressmedia.am