Հայտնի է Եղեգնաձորի սարսափելի սպանության պատճառը. Քրոջ որդու գլխին է կրակել
iPress.am-Ինչպես հայտնել ենք` երեկ Եղեգնաձորում դաժան սպանություն է տեղի ունեցել: Հրազենային վնասվածք ստացած 29-ամյա երիտասարդը հիվանդանոցում որոշ ժամանակ անց՝ գիտակցության չգալով, մահացել է: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի «Գետնատուն» գինեգործարանի տարածքից: iPress.am--ին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել սպանության հանգամանքներից: Պարզվում է` սպանությունը կատարել է «Գետնատուն» գինեգործարանի սեփականատիրոջ Աղասի Բաղդասարյանի որդին` Նաիրի Բաղդասարյանը` վրեժի հողի վրա:
Կռվախնձորը գինեգործարանն է եղել տարիներ շարունակ, սակայն Նաիրի Բաղդասարյանի կողմից կատարված սպանության հիմնական շարժառիթ է հանդիսացել վերջինիս մոր հուղարկավորությունը: Մեզ փոխանցեցին, որ սպանված 29-ամյա երիտասարդը` Բաղդասարյանի քրոջ որդին, օրեր առաջ թույլ չի տվել, որպեսզի Նաիրի Բաղդասարյանը ներկա գտնվի սեփական մոր թաղման արարողությանը, ինչն էլ կրկքերը բորբոքել է: iPress.am--ին փոխանցեցին, որ տարիների կուտակված վրեժը Նաիրի Բաղդասարյանը որոշել է հանել վերջին իրադարձությունից հետո, և գիշերով գնացել է գործարանի տարածք, դուրս է կանչել քրոջ որդուն և հենց տղայի մոր աչքի առաջ որսորդական հրացանով կրակել է տղայի գլխին առանց որևէ բառ ասելու: Հիշեցնենք, որ Նաիրի Բաղդասարյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Եղեգնաձորի տարածքային բաժանմունք և խոստովանել սպանությունը: Փաստի առթիվ քննիչ Գ. Վիրաբյանի որոշմամբ՝ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: