Նոր տուգանքներ՝ վարորդների համար․ օրենքը 1 ամսից ուժի մեջ կմտնի
Հունվարի 20-ին Ազգային ժողովը ընդունեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու վերաբերյալ նախագիծը և այն ստորագրվեց նախագահի կողմից։
Լրացման համաձայն՝ տուգանք է նախատեսվում ավտոտրանսպորտային միջոցների վաճառքի վայրի կազմակերպման պահանջները խախտելու դեպքում և ոչ միայն։ Փոփոխությունները սկսում են գործել հունիսի 1-ից։
Այսպիսով, ավտոտրանսպորտային միջոցների վաճառքի վայրի՝ օրենսդրությամբ նախատեսված պահանջները խախտելն առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 20-40 հազար դրամի չափով։
Եթե նշված արարքը կատարվի վարչական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, ապա խախտում կատարած անձը կտուգանվի 500-700 հազար դրամի չափով։ Տուգանք է նախատեսվել նաև վաճառքի և վարձույթի նպատակով ավտոտրանսպորտային միջոցը չսահմանված վայրում կայանելու համար։
Այսպիսով, վաճառքի և վարձույթի նպատակով ավտոտրանսպորտային միջոցը վաճառքի և վարձույթի համար չսահմանված վայրում կայանելը ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ համար՝ առաջացնում է տուգանքի նշանակում'10 հազար դրամի չափով։
Եթե նշված խախտումը կրկին կատարվի վարչական տույժի միջոց կիրառելուց երեք օր հետո՝ մեկ տարվա ընթացքում, ապա խախտում կատարած անձը կտուգանվի 30 հազար դրամի չափով։