Էս կարգի, ոգու տեր մարդիկ չեն հանձնվում․ Աբրահամյան
Տիգրան Աբրահամայանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Արցախ. Մարտունին հատուկ հմայք ունի։
Պատերազմի օրերին շատ հարվածներ ընդունեց, բայց մարդկանց մեծ մասը վերադարձան և աստիճաբար վերականգնում են իրենց վնասված կամ ավիրված տներն ու շինությունները։
Նույն կամքով նաև քաղաքից կարճ հեռավորության վրա գտնվող առաջնագիծն են կառուցում։ Իհարկե անելիքները դեռ շատ շատ են։
Ժամկետայինների կողքին էլ կանգնած պոստ են պահում։ Սա, իհարկե, բնորոշ է Արցախի բոլոր բնակավայրերին։ Մանավանդ, հետպատերազմյան փուլում այլընտրանք չկա էլ։
Բոլորով պետք է զարգացնեն, բոլորով պաշտպանեն։ Մենք էլ իրենց հետ։ Էս կարգի, ոգու տեր մարդիկ չեն հանձնվում, մեզ էլ ստիպում են չհանձնվել»։