1,5 տարեկան երեխան ընկել է 13-րդ հարկի պատուհանից և մահացել
Լենինսկի շրջանում 1,5 տարեկան երեխան մահացել է բնակելի շենքերից մեկի 13-րդ հարկի պատուհանից ընկնելուց հետո: Այս մասին հայտնում է Մոսկվայի մարզի քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունը:
Ողբերգությունը տեղի է ունեցել մայիսի 3-ի երեկոյան Միսաիլովո գյուղում:
«Երեխան մահացել է ընկնելու արդյունքում ստացած վնասվածքներից: Այս փաստի վերաբերյալ անմիջապես կազմակերպվել է նախաքննություն»,-նշված է հաղորդագրության մեջ: