Ի՞նչ է պահանջում Ադրբեջանը գերիների դիմաց. «Коммерсантъ»
Ռուսական «Коммерсантъ» պարբերականը հոդված է հրապարակել, որում անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին:
Հոդվածում նշվում է, որ Ադրբեջանը փորձում է ռազմագերիների ազատ արձակումը պայմանավորել իր պահանջների կատարմամբ: Որպես կանոն, դրանք վերաբերում են տարածքային խնդիրներին:
Պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ ադրբեջանական կողմը գերիների դիմաց պահանջում է Շուշի-Կարմիր շուկա ճանապարհն իր վերահսկողությանը փոխանցել. ճանապարհն այժմ վերահսկում են ռուս խաղաղապահները և հայ զինվորականները: