«Վայ, Հովո ջան․․․»․ ականատեսը՝ Նոր Նորքում հնչած կրակոցների ու սպանության մասին
Այսօր վաղ առավոտյան Նոր Նորքի 2-րդ զանգվածում հնչած կրակոցներից առաջ վիճաբանություն է եղել։ Հարակից շենքի բնակիչներից մեկը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց, որ ժամը 7-ի մոտակայքում բակից վեճի ձայներ, հայհոյանքներ է լսել։
«Մի տղամարդ վիճաբանում էր երկու այլ տղամարդկանց հետ․ նրանցից մեկը երիտասարդ էր՝ մոտ երեսուն տարեկան, մյուսն ավելի մեծ էր։ Այդ երկուսի հետ վիճաբանողը հանկարծ հանեց զենքը ու սկսեց կրակել»,- պատմում է ականատեսը։
Համեմատաբար երիտասարդ տղամարդը կրակոցներից հետո ընկել է գետնին, մյուս տղամարդն էլ վիրավորվել է։