Փաշինյանին ուղեկցող ավտոմեքենայի մասնակցությամբ վթարի հետեւանքով տուժած 2 քաղաքացիները գտնվում են հետազոտման փուլում
Երեւան քաղաքի Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների խաչմերուկում Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոմեքենայի մասնակցությամբ այսօր՝ մայիսի 10-ին, տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով տուժած 2 քաղաքացիները գտնվում են հետազոտման փուլում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը։
«Սյսօր՝ Երեւանում, ԱԳՆ շենքի հարակից տարածքում տեղի ունեցած վթար հետեւանքով տուժած 2 քաղաքացիներ տեղափոխվել են Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Ներկա պահին քաղաքացիները գտնվում են հետազոտման փուլում, լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք քիչ ուշ»,- գրել է նա։
Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնել էին, որ ավտովթարը տեղի է ունեցել «Nissan» եւ «Mercedes» մակնիշի ավտոմեքենաների միջեւ։
Նշենք, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան էլ Փաշինյանին ուղեկցող ավտոմեքենաներից է։
Ոստիկանությունից մեզ հայտնել էին, որ դեպքի հանգամանքները պարզվում են։