Քաղաքապետի եղբայրը վիրավորել է Նիկոլ Փաշինյանին, կռիվ է սկսվել, կրակել են գազային ատրճանակով. Hraparak.am
Մեր տեղեկություններով՝ ուրբաթ օրը միջադեպ է տեղի ունեցել Մարմարաշեն համայնքում։
Մասիսի քաղաքապետի եղբայր Գոռ Համբարձումյանը, որի նկատմամբ 2018 թվականի հեղափոխության օրերին քրեական գործ էր հարուցվել, վիճել է ԵԿՄ Մասիսի տարածքային կառույցի նախագահ Սայեն Հայրապետյանի հետ։ Վեճը սկիզբ է առել սրճարաններից մեկում, այնուհետեւ տեղափոխվել Մասիս քաղաք։
Բանն այն է, որ, երբ Գոռ Համբարձումյանը սկսել է դեմ արտահայտվել Նիկոլ Փաշինյանին, վիրավորական արտահայտություններ անել նրա հասցեին, Հայրապետյանն էլ լսելով այդ խոսքերը, որոշել է կանգնել վարչապետի «թասիբին», եւ սկսվել է կռիվ։
Բանը հասել է նրան, որ քաղաքապետի եղբայրը գազային ատրճանակ է կիրառել։
Ըստ լուրերի՝ Սայեն Համբարձումյանը առաջիկա ընտրություններին աշխատելու է Փաշինյանի համար եւ լծվելու է իշխանության օգտին ձայներ ապահովելու գործին։