«Օրենքով գող» Շահումյանցի Ժիրոն կալանավորվեց
«Օրենքով գող» Շահումյանցի Ժիրո մականունով հայտնի Ժիրայր Բրուտյանը կալանավորվել է։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատել են Դատախազության հանրային կապերի բաժնից։
Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու համար:
Քրեական գործը քննվում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում։