Ադրբեջանցի զինվորները գտնվում են Սև լճի մոտ, այնտեղ կան նաև մեծ թվով հայ զինվորներ. Նիկոլ Փաշինյան
Երեկ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը սադրիչ գործողություն են իրականացրել, հատել ՀՀ պետական սահմանը Սև լճի հատվածում: Ուզում եմ ասել, որ երեկվանից իրադրության փոփոխություն չկա: Դա նշանակում է, որ Սև լճի մերձակայքում կան ադրբեջանցի զինվորներ և այնտեղ են նաև մեր զինվորները՝ մեծ թվով:
Ուզում եմ ասել, որ իրադրությունը ռազմական էսկալացիայի չի հասել, փոխհրաձգություն, բախում չկա, որովհետև երեկվանից աշխատանք է տարվում ադրբեջանցի զինվորներին այդ տարածքից դուրս բերելու ուղղույամբ: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: