Արա Աբրահամյանը և Տիգրան Ուրիխանյանը հուշագիր ստորագրեցին
Ռուսաստանի Հայերի Միության և Ալյանս կուսակցության միջև
համագործակցության շարունակության վերաբերյալ հուշագիր ստորագրվեց Արա
Աբրահամյանի և Տիգրան Ուրիխանյանի կողմից։ Այն վերաբերում է բազմակողմանի
փոխգործակցությանը ազգային, հումանիտար, ինչպես նաև սոցիալական ու մի շարք
այլ ուղղություններով իրականացվող ծրագրերին։ Նշվեցին նաև համատեղ
նախաձեռնությունների իրագործման շրջանակները։