Ի՞նչ խնդիրներ է լուծում Ադրբեջանը վերջին օրերին․մանրամասնում է քաղաքագետը
Վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների առանցքում թշնամին միանգամից լուծում է մի քանի խնդիր։ Նախ՝ փորձում է վերահսկողության տակ վերցնել Սյունիքի մարզն ամբողջությամբ և ստեղծել այնպիսի իրավիճակ, որ Ալիևի այն սպառնալիքը, թե ամեն պահ մենք կարող ենք ուժով պարտադրել, որ հայկական կողմը գործարկի Մեղրիի միջանքցը, կարողանան հեշտությամբ լուծել։ Ասյ մասին «Նիկովիդ-18. ախտորոշում և բուժում» խորագիրը կրող քննարկման ընթացքում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Թշնամին լուծում է մեկ այլ խնդիր։ Նա ըստ էության լեգիտիմացնում է Խորհրդային միության ժամանակ գծված այն քարտեզները, որոնց առկայության պարագայում Արցախը գծված է Ադրբեջանի կազմում։ Հիմա փաստացի հանրային դիսկուրսը Հայաստանում իշխանությունների թեթև ձեռքով տարվել է այն ուղղությամբ, որ մենք պատասխանատու ենք միայն սովետական այդ քարտեզի Հայաստանի Հանրապետության տարածքի համար, իսկ դրանից հետո ինչ ուզում է թող լինի, մնացածը, ըստ էության, Ադրբեջանի ներքին գործն է»,- հավելեց քաղաքագետը։
Նրա խոսքով Ազգային ժողովի տարբեր պատգամավորները և գործադիր իշխանության տարբեր ներկայացուցիչները մայիսի 12-ին և 13-ին, երբ դեռևս փորձում էին խաբել, թե թշնամու առաջխաղացում չի եղել, արդարացնում էին Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները առաջնագծում։
«Չորրորդ խնդիրը, որ լուծում է Ադրբեջանը, մեր քաղաքացիներին հոգեբանական ճնշման ենթարկելն է։ Զանգեր եմ ստանում, երբ հարցնում են՝ իսկ կարող է մեր հարազատներին Վարդենիսից տարհանենք, Գորիսը անվտա՞նգ է թե՝ չէ, ճանապարհը վերահսկվու՞մ է, թե չի վերահսկվում։ Այսպիսով ստեղծվում է հարցերի մի շարք, որոնք լուրջ խնդիրներ են առաջացնում մեր հանրության համար։ Բոլոր այս հարցերի պատասխանները պաշտոնական Երևանի կողմից դարձյալ չկան, կամ մատուցվում են բարձարձակապես սուտ մեկնաբանություններով,- նշեց Մելիք-Շահնազարյանը։