Սահմանին 2 ադրբեջանցի է սպանվել
Իրանի հետ սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում երկու ադրբեջանցի սահմանապահ է զոհվել: Այս մասին հաղորդում է Սպուտնիկ Ադրբեջանը:
Այսօր ժամը 16: 00-ի սահմաններում երեք անհայտ անձ խախտել է Իրանի հետ Ադրբեջանի սահմանը: Խախտողները չեն եթարկվել «Կանգնիր» հրամա
նին և կրակ են բացել սահմանապահների վրա, նետել բեռը և փորձել փախուստի դիմել: Վիրավորում են ստացել ավագ լեյտենանտ Սամիր Էյվազովը և կրտսեր սպա Ֆարիդ Ալիմովը:
Զինծառայողներն անմիջապես հոսպիտալացվել են, սակայն նրանց կյանքը հնարավոր չի եղել փրկել:
Դեպքի վայրում հայտնաբերվել է մոտ 10 կգ թմրանյութ: