Ռուսաստանն առաջարկում է հայ-ադրբեջանական հանձնաժողով ստեղծել. Լավրով
Ռուսաստանը ՀԱՊԿ շրջանակներում օգնություն է առաջարկել Երևանին ու Բաքվին՝ կապված սահմանին տիրող իրավիճակի կարգավորման հետ և դիլիմիտացիայի ու դեմարկացիայի համար հայ-ադրբեջանական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ է հանդես եկել: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: