Ամերիկյան հայտնի մարզիկի կնոջ դաջվածքը՝ Հայաստանի զինանշանով (ֆոտո)
Ամերիկյան ֆուտբոլի նախկին խաղացող Ռեջի Բուշի կին Լիլիթ Ավագյան-Բուշը Հայաստանի զինանշանով դաջվածք է արել: Հայուհին դաջվածքի լուսանկարը տեղադրել է Ինստագրամում:
Լիլիթ Ավագյան–Բուշը պարուսույց է:
Ռեջի Բուշը կարիերան ավարտել է 2017-ի դեկտեմբերին: Նա հանդես է եկել «Նոր Օրլեան Սեյնթս», «Մայամի Դոլֆինս», «Դետրոյտ Լայոնս», «Սան Ֆրանսիսկո Ֆորթի Նայներս» եւ «Բաֆալո Բիլս» ակումբներում: