Ժիլինան պարտվեց գավաթի եզրափակչում, Բիչախչյանը խաղաժամանակ չստացավ
Սլովակիայի գավաթի եզրափակչում հանդիպեցին Վահան Բիչախչյանի «Ժիլինան» ու Բրատիսլավայի «Սլովանը»:
«Ժիլինան» 26-րդ րոպեից խաղում էր 10 հոգով. ուղիղ կարմիր քարտով հեռացվել էր Մինարիկը: Այնուամենայնիվ, 4 րոպե անց, թեկուզ 10 հոգով, կարողացավ բացել խաղի հաշիվը. աչքի ընկավ Կիլվիորը:
«Սլովանը» երկրորդ խաղակեսի 16-րդ րոպեին Հենտիի ջանքերով խփեց պատասխան գնդակը՝ 1-1: Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ լրացուցիչ առաջին խաղակեսին ավելացված 4-րդ րոպեին 11 մետրից «Սլովանին» առաջ մղեց Վայսը:
10 հոգով խաղն ավարտեց նաև «Սլովանը». նույն Վայսը 111-րդ րոպեին հեռացվեց:
«Սլովանը» հաղթեց 2-1 հաշվով ու տիրեց Սլովակիայի գավաթին:
Հայաստանի հավաքականի անդամ Վահան Բիչախչյանը խաղաժամանակ չստացավ: