Сегодня: 29 Ноябрь 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Այստեղ ոչ թե անձի խնդիրն է, այլ ունենք ազգային անվտանգության խնդիր»

Մայիսի 17-ին Վերաքննիչ դատարանը բավարարեց զենք-զինամթերքի առևտրով զբաղվող Դավիթ Գալստյանի կալանավորման դեմ պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքը: Գալստյանն ազատ արձակվեց: Հիշեցնենք, որ զենքի մատակարարման չարաշահումների գործով, բացի Դավիթ Գալստյանից, կա ևս մեկ մեղադրյալ՝ Արմեն Բաղդասարյանը:

Այսօր փաստաբաններ Արմեն Հարությունյանը և Արմեն Անդրիկյանը Արմեն Բաղդասարյանի մասով միջնորդություն ներկայացրեցին գլխավոր դատախազություն: «Միջնորդությունը վերաբերում է Դավիթ Գալստյանի գործով մյուս մեղադրյալ Արմեն Բաղդասարյանի խափանման միջոցը՝ կալանքը, փոխելուն: Մեր խորին համոզմամբ՝ Դ. Գալստյանի կալանքը Վերաքննիչ դատարանում վերացնելուց մինչ օրս Ա. Բաղդասարյանն ԱԱԾ-ում գտնվում է պատանդի կարգավիճակում: Այսօր նաև Հայաստանում ունենք գերի. ինչո՞վ է պայմանավորված մեր այս հետևությունը: Կան հստակ փաստեր, օրինակ՝ Դ. Գալստյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումից հետո նախաքննության մարմինը որոշում է կայացնում նրա նկատմամբ խափանման միջոցը գրավ կիրառելու մասին: Խոսքը 150 մլն դրամ գրավի մասին է: Ըստ այդ որոշման՝ նախաքննության մարմինը գտել է, որ գրավը բավարար է, որպեսզի ապահովվի մեղադրյալ Դ. Գալստյանի պատշաճ վարքագիծը քննության ընթացքում: Մյուս կողմից՝ ունենք հետևյալ իրավիճակը, որ Ա. Բաղդասարյանի մասով նախաքննության մարմինը պարզապես հրաժարվում է խափանման միջոցը փոխել: Երեք օր է անցել, գլխավոր մեղադրյալի մասով ունենք գրավ և, ըստ նախաքննության մարմնի,  դա բավարար միջոց է այս պահին, իսկ այն մեղադրյալը, որն ընդհանրապես առնչություն չունի գործի հետ, ինչի մասին մենք բազմիցս ասել ենք, ներկայացրել, թե Ա. Բաղդասարյանի մասով նախաքննական մարմինն ինչպիսի մանիպուլյացիաների է դիմել և այլն, այս պահին գտնվում է կալանքի տակ, ինչը մեզ հիմք է տալիս ենթադրելու, որ Ա. Բաղդասարյանը պատանդի կարգավիճակում է: Թե որն է նպատակը՝ շարունակել նրան կալանքի տակ պահել, այս պահին չեմ կարող ասել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է փաստաբան Արմեն Հարությունյանը:

Փաստաբան Արմեն Անդրիկյանը նշում է, որ Գալստյանին և Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 4-րդ մասով, որը նախատեսում է խարդախության եղանակով գույքի հափշտակություն: «Ըստ նախաքննական մարմնի, գույքի հափշտակությունը դրսևորվել է նրանով, որ խարդախության, խաբեության եղանակով մատակարարվել է ոչ այն ապրանքը, որը պետք է մատակարարվեր և դրանով իրականացվել է հափշտակություն: Այս հանցակազմի պայմաններում նախաքննական մարմնի գլխավոր նպատակը պետք է լիներ վնասի վերականգնումը: Պաշտպանական կողմը, չընդունելով մեղադրանքը մինչ օրս, ի սկզբանե դիրքորոշում է հայտնել, որ եկեք քննարկենք հնարավոր վնասի՝ դեպոզիտ հաշվին վճարելու տարբերակը: Առաջարկել ենք այս տարբերակը, որ նախաքննական մարմինն, առանց կալանավորման, հնարավորություն ունենա լուծելու իր առջև դրված խնդիրը, նախաքննության ընթացքում փորձելու բացահայտումներ իրականացնել: Քննարկումների արդյունքում մեզ համար պարզ դարձավ, որ նախաքննական մարմնի կամ այս քրեական գործի նպատակը այս վնասի վերականգնման պրոցեսը չի, որովհետև վնասի վերականգնման հետ կապված որևէ կերպ նախաձեռնողականություն չցուցաբերվեց և Գալստյանի ու Բաղդասարյանի մասով միջնորդություն ներկայացվեց դատարան՝ վերջիններիս կալանավորելու հետ կապված: Պարոն Գալստյանը մեզ համար ուղենիշ էր դրել, որ մենք իրավական առումով պետք է պայքարենք և այս գործընթացին քաղաքական որևէ կոմպոնենտ չպետք է տանք: Քաղաքական որևէ գնահատական չտալով հանդերձ՝ մինչ այս պահը մեզ համար պարզ է դարձել, որ գործ չունենք կլասիկ իրավաբանության հետ: Իրավական պրոցեսներ չեն գնում: Այդ դեպքում նախաքննական մարմնի գլխավոր նպատակը պետք է լիներ հնարավոր վնասի վերականգնումը»,-նշում է Անդրիկյանը: Ընդգծում է՝ Բաղդասարյանը եղել է և մինչև հիմա հանդիսանում է մատակարար ընկերության տնօրենը, բայց նախաքննության ընթացքում բազմաթիվ ապացույցներ ենք ներկայացրել, որ զենքի մատակարարման գործընթացի հետ նա կապ չունի: «Բաղդասարյանը ֆիկտիվ առումով ղեկավարել է կազմակերպությունը, ֆիկտիվ ասելով նկատի ունենք, որ նա իրականացրել է աշխատավարձերի բաժանում, աշխատողների ընդունում, կարգ ու կանոնի հաստատում և այլն: Այն ինչ վերաբերում է ապրանքի ձեռքբերմանը և մատակարարմանը ՊՆ-ին, Բաղդասարյանը որևէ առնչություն չունի: Մեղադրանք առաջադրելուց հետո չորս ամիսների ընթացքում նախաքննական մարմինը մի փաստ չի ներկայացրել դատարանին կամ մեզ, որը հակառակը կապացուցի: Գալստյանը և Բաղդասարյանը կալանավորվել են նույն հիմքով ու մեղադրանքով: Վերաքննիչ դատարանը մայիսի 17-ին Գալստյանի մասով որոշում կայացրեց բեկանել Առաջին ատյանի դատարանի որոշումը և քննիչի՝ Գալստյանի կալանքը երկու ամսով երկարացնելու միջնորդությունը մերժել: Կլասիկ առումով Վերաքննիչ դատարանը պետք է մերժեր (դեռ չենք ստացել Վերաքննիչ դատարանի որոշումը-խմբ.) մի քանի հիմքերից մեկով՝ հիմնավոր կասկածի բացակայությամբ, կալանավորման հիմքերի բացակայությամբ, հնարավոր ջանասիրության չդրսևորելու հանգամանքով, դատարանը գտներ, որ կալանավորումից բացի նախաքննական մարմինը կարող է խափանման այլ միջոց կիրառել: Միակ տարբերակը, որ քննիչին թույլ էր տալիս որոշում ընդունել Դավիթ Գալստյանի նկատմամբ գրավ կիրառելու, դա այն կլիներ, երբ Վերաքննիչ դատարանը մեր բողոքը բավարարեր այն հիմքով, որ նախաքննական մարմինը կարող է կիրառել այլ խափանման միջոց: Այս պայմաններում, դեռևս չունենալով դատարանի որոշումը, քննիչը արդեն կանխատեսել է, որ դատարանը հենց այդ հիմքով է բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և Գալստյանի նկատմամբ կիրառել է գրավ 150 մլն դրամի չափով: Եթե Վերաքննիչ դատարանը նույն հիմքով, պատճառաբանությամբ, փաստական տվյալներով գտել է, որ Գալստյանի կալանավորման ժամկետը երկարացնելու քննիչի միջնորդությունն ապօրինի է, նշանակում է, որ Ա. Բաղդասարյանի մասով ևս նույն եզրահանագման պետք է գանք: Բայց այս պայմաններում Բադասարյանը շարունակում է մնալ կալանքի տակ»,-ասում է փաստաբան Անդրիկյանը՝ հավելելով, որ Գալստյանի ազատ արձակումից հետո պաշտպանական կողմը սպասել է, որ նախաքննական մարմինն իր նախաձեռնությամբ իրականացնի Բաղդասարյանի կալանքի փոփոխությունն այլ խափանման միջոցով, ինչը տեղի չի ունեցել, այդ պատճառով դիմել են Գլխավոր դատախազությանը:

Հարությունյանն էլ իր հերթին հավելում է՝ ունենք երկակի իրավիճակ: «Գալստյանն ազատության մեջ է, վճարվել է սահմանված գրավը, իսկ Բաղդասարյանի մասով նախաքննական մարմինն իր վերաբերմունքը չի փոխել, ինչը շատ տարօրինակ է: Սա վկայում է այն մասին, որ սա արվում է հատուկ, Բաղդասարյանին գերի են պահում այնտեղ ինչ-որ հարցեր լուծելու համար, ինչ հարցեր՝ մենք էլ դեռևս չգիտենք: Հույս ունենք, որ դատախազությունը մասնակից չի դառնա այս անօրինական պրոցեսներին, կգտնվի իր բարձրության վրա և Վերաքննիչ դատարանի նման ցույց կտա իր լիազորությունների սահմաններում օրինականությունը, չէ որ նա հսկողություն է իրականացնում նախաքննության նկատմամբ, տեսնելով այս ապօրինությունները իր լիազորությունների շրջանակներում կմիջամտի, քանի որ դատախազն իրավունք ունի փոխելու Բաղդասարյանի խափանման միջոցը: Ընդ որում՝ այստեղ ոչ թե անձի խնդիրն է, այլ ունենք ազգային անվտանգության խնդիր: Մեզ մոտ այնպիսի տպավորություն է, որ այս գործողությունների արդյունքում խափանվում է սպառազինության պատշաճ մատակարարումը»,-ասում է փաստաբան Հարությունյանը:

 

Հունիսի 3-ին լրանում է Արմեն Բաղդասարյանի երկարացված կալանքի ժամկետը: Փաստաբանները չեն բացառում, որ նախաքննական մարմինն այս պայմաններում կրկին միջնորդություն կներկայացնի Բաղդասարյանի կալանքը երկարացնելու համար և նրանց խոսքով՝ զավեշտ կլինի, եթե առաջին ատյանի դատարանը հերթական անգամ անօրինական կերպով բավարարի այդ միջնորդությունը և նրա կալանքի ժամկետի երկարաձգվի արդեն երրորդ անգամ:

Լուսինե Առաքելյան

Известно, сколько азербайджанцев поселилось в Арцахе Единственным противоядием от хаоса и неразберихи, созданных правительством, является ясность; подразделения с амбициями политического и государственного управления должны быть преобразованы, чтобы стать ясными. Ваге Оганесян TikTok запретит пользователям младше 18 лет использовать «фильтры красоты». Оливье Жиру выставил свою футболку на аукцион, чтобы поддержать армян Мэрия не имеет права заставлять пассажиров платить за транспорт лишь 100-драмовыми монетами: Грайр Камендатян Америабанк назван лучшим банком Армении в сфере недвижимости по версии Euromoney Захарова прокомментировала информацию о планах Греции поставить Армении российские С-300 София Баграмян стала победительницей ЧМ по шахматам среди девочек до 8 лет Шер объявила о завершении карьеры после 60 лет на сцене Путин пригласил руководителей стран ОДКБ принять участие в Параде Победы в Москве В Эчмиадзине на поклонение верующим будет вынесено Копье Лонгина ОДКБ не должна была воевать за Ереван в Карабахе: Владимир Путин Ираклия Кобахидзе утвердили на пост премьера Грузии Ардшинбанк направляет 120 млн. драм во Всеармянский фонд «Айастан» И ожидаете, что они не будут защищать свои кресла зубами? «Паст» Грузинский оппозиционный лидер сделал некорректные высказывания об армянах: «Паст» Ваан Керобян продал menu. am: «Паст» «Никол Пашинян не может развивать страну: он не руководитель, не правитель, и никогда таким не был»: «Паст» Своеобразное «продолжение» COP29 уже в Армении: опять продолжают лить воду на мельницу Азербайджана: «Паст» Без Сюника не может быть Армении: Хачик Асрян Idram теперь доступен на Wildberries! Байден отказался отвечать на вопрос, начал ли уже Трамп новую торговую войну ВОЗ надеется на достижение мира в секторе Газа после соглашения по Ливану Во многих населенных пунктах Армении идет снег США раскручивают прозападные партии в Армении – СВР России Скидка 80% на обслуживание Travel Card перед Черной пятницей В Краснодаре прошел Международный фестиваль армянского творчества «Назани» Мгновенный idcoin к Черной пятнице Вышедшая в свет новая монография академика Рубена Сафрастяна анализирует программы геноцида в Османской империи в 1876-1915 гг. По просьбе Армении саммит ЕАЭС пройдет 25 декабря в Санкт-Петербурге: Юрий Ушаков Самый старый мужчина в мире родился в год, когда затонул «Титаник» и умер в возрасте 112 лет ВТБ (Армения) снижает ставки по кредитам для малого бизнеса Цена нефти Brent стабилизировалась у $72,9 за баррель Иран приветствует соглашение о прекращении огня между Ливаном и Израилем «Аэрофлот» начал увольнения из-за проблем с обслуживанием самолетов Сколько граждан РА, обучающихся за рубежом в последние годы, получили отсрочку от призыва на обязательную военную службу? «Паст» Почему вся система международного права оказалась в крайне уязвимом и нестабильном состоянии? «Паст» Между Николом Пашиняном и Араратом Мирзояном «пробежала черная кошка»? «Паст» Своеобразная «концепция» «борьбы» с преступностью: «Паст» Ucom и Sunchild установили солнечную электростанцию в селе Малишка