Մահացել է Ռուսաստանի ամենատարեց օրենքով գողը
Հյուսիսային Օսիայում մահացել է Էլբրուս Գոգիչաևը՝ Ռուսաստանի ամենատարեց օրենքով գողը, ով քրեական աշխարհում հայտնի էր որպես Աբուզ: Այս մասին հայտնում է «Прайм Крайм»-ը:
85 տարեկան օրենքով գողը մահացել է ծանր ու երկարատև հիվանդությունից։
Նա ծնվել է Օրջոնիկիձե քաղաքում, դատապարտվել է 8 անգամ: Պատիժը կրել է հիմնականում Կոմի Հանրապետության բանտերում:
Վերջին անգամ Աբուզը քրեական պատասխանատվության է ենթարկվել թմրանյութերի համար, 1981 թվականին Մոսկվայում: