Տավուշի մարզպետը` գյուղերի հանձնման մասին
«Նման տեղեկատվություն չկա, ես չունեմ»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, պատասխանելով հարցին, թե մարզպետը տեղյակ է հայտնի փաստաթղթում Տավուշի մարզի գյուղերի հանձնման մասին ինֆորմացիայից:
«Փաստաթղթում նման բան չկա»,- ասաց մարզպետը, նշելով, որ հանձնաժողովը պետք է որոշի հետագայում փոխանակում է, ինչ է անում։ «Հանձնաժողովի գործունեությունը միտված է, հանձնաժողովը ստեղծվում է դրա համար, որպեսզի սահմանային խնդիրներն ուսումնասիրի և լուծում տա»,- պարզաբանեց մարզպետը ևս մեկ անգամ վստահեցնելով' գյուղերի հանձնման, փոխանակման մասին խոսք չկա։