Եվս մեկ պայմանագիր...
Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը հիշեցրեց, որ ավելի վաղ 161 ավտոբուսի ձեռքբերման վերաբերյալ պայմանագիր է կնքվել և 6 ամսվա ընթացքում կլինի այդ ավտոբուսների մատակարարումը։
Մարությանը հայտնեց, որ ևս մեկ պայմանագիր է արդեն կնքվել՝ 50 նույնատիպ ավտոբուսների մատակարարման համար, որը նույնպես 6 ամսվա մեջ կլինի․ «Ոստի մեր մոտ ստացվեց արդեն 211 ավտոբուս, բոլոր ստանդարտներին համապատասխան»,-ասաց նա։