4.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Ներկայիս Թուրքիայի արևելյան Էլազըղ (պատմական Խարբերդ) նահանգի Օթլուքբելի շրջանում 4․2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է մայիսի 26-ին` տեղական ժամանակով 00։26-ին։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 7.34կմ խորության վրա։
Թուրքիայի Բողազիչի համալսարանի Քանդիլի դիտակայանի երկրաշարժերի ուսումնասիրության ինստիտուտի գնահատմամբ երկրաշարժը եղել է 4․3 բալ։