Լավ լուր՝ աշխատողների համար
«Տոների և հիշատակի մասին» օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության տոնը նշվում է մայիսի 28-ին։ Այն ոչ աշխատանքային օր է։
Աշխատանքային օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ ոչ աշխատանքային' տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների:
Այսպիսով, այսօր՝ մայիսի 27-ին, ձեր աշխատանքը կարող եք ավարտել մեկ ժամ շուտ։