Այն հատվածը, որտեղից առևանգել են մեր զինվորներին, ես եղել եմ. Պատգամավորը մանրամասներ է հայտնում
Այն հատվածը, որտեղից առևանգել են մեր զինվորներին, ես եղել եմ: Վարդենիսից դուրս ես գալիս, Սոթքի այդ հատվածն է: Այսինքն՝ նրանք մտել են մեր տուն, մտել են հատուկ պաշտպանության տարածք ու գերեվարել են զինվորների: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:
Զոհրաբյանը նշեց, որ քիչ առաջ հայտարարություն տարածվեց, որ կրակոցներ են հնչում Գեղարքունիքի հատվածում. «Վիճակը կարծես թե անկառավարելի է այլևս, ցավոք զոհ ունենք և լուսադեմին արդեն ունենք գերեվարված զինվորներ»: