Թշնամին կրակում է Կութ գյուղի ուղղությամբ, պատասխանում ենք․ Գեղամասարի համայնքապետ
Լարվածության ամենաբարձր աստիճանն է, պայթյունավտանգ, թշնամին կրակում է, պատասխանում ենք։ Փորձում ենք գերի ընկած տղաներին հետ բերել, տեսնենք՝ ինչքանով կստացվի, որոշակի գործողություններ արվում են․ Yerkir.am-ին հայտնել է Գեղամասարի ղեկավար Հակոբ Ավետյանը։
Գեղամասարի ղեկավարը նշել է, որ կրակոցները Գեղամասար խոշորացված համայնքի Կութ գյուղի տարածքում են։