Հայրենիքը սիրող գործիչներին ապավինելու հրամայականը
Հանրապետության օրը ևս մեկ առիթ է վերարժևորելու մեր անցածը, գնահատելու ձեռքբերումներն ու կորուստները։ Սարդարապատից 103 տարի անց Հայաստանը կանգնած է նոր վտանգների, գոյապահպանման խնդրի առջև։ Պետության ապաշնորհ ղեկավարման, պատերազմ վարելու, բանակցելու անկարողության ֆոնին կրկին առանցքային է դառնում հմուտ մարդկանց, Հայրենիքը սիրող գործիչներին ապավինելու հրամայականը։
Առաջին հանրապետությունը ստեղծեցին այն գործիչները, որոնք մի ձեռքում զենքն էին պահում, մյուսով փորձում էին կայացնել նորաստեղծ պետականությունը։
Այսօր էլ անհրաժեշտ է երկրի ղեկը վերցնել ապիկարներից ու դասալիքներից, և հանձնել պատերազմում անձնուրաց կռված, պետական կառավարման համակարգում փորձառություն ունեցող, չապականված ուժերին։
«Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցությունն այն ուժն է, որը և՛ պատերազմելու փորձ ունի, և՛ պրակտիկ քաղաքականությամբ է զբաղվել։ Երբ վտանգվում են երկրի սահմանները, «Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան»-ի անդամները՝ կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանի հրամանատարությամբ, անտրտունջ մեկնում են սահման, պահում իրենց բաժին խրամատը, իսկ խաղաղ պայմաններում ձեռնամուխ լինում երկրում երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությամբ, ազգային գաղափարների ներդրմամբ, Երկիրը դավաճաններից մաքրելու առաքելությամբ։
Մինչ քաղաքական մյուս ուժերը Երևանի տաքուկ անկյուններից կոչեր են հնչեցնում, «Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան»-ն ավտոմատը ձեռքին է անցնում փշոտ և վտանգներով լի ճանապարհը։ Հայրենասիրությունը ոչ թե խոսքով, այլ գործով ապացուցած, լավ կրթություն, կառավարման փորձ և սկզբունքներ ունեցող ուժերը պետք է հայտնվեն խորհրդարանում։ Պոպուլիստների ժամանակն անվերադարձ անցել է, ևս մեկ սխալ թույլ տալու ճոխություն Հայաստանը չունի։
Ադամ Գալյան