Պատանիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ
Մայիսի 28-ին շտապօգնության կայանից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ էր ստացվել, որ Այնթապ գյուղի 13-րդ փողոցում դանակահարություն է եղել: Բաժնի օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր: Դանակահարված պատանին տեղափոխվել էր հիվանդանոց:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է կասկածյալի ինքնությունը:
Դանակահարություն կատարելու կասկածանքով բաժին բերման ենթարկված 17-ամյա պատանին խոստովանել է, որ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է հասակակից համագյուղացու հետ, որի ընթացքում էլ դանակահարել է նրան:
Անձնական խուզարկությամբ նրա մոտից հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է:
Նախապատրաստվում է նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: