Ըստ ԱԱԾ տնօրենի տեղակալի ադրբեջանական ուժերը մեծ ժամանակ չէ, որ Հայաստանի տարածքում են
ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ուժային լուծում չի լինելու, բանակցություններ են տարվում, որպեսզի ՀՀ սահման մտած ադրբեջանական ուժերը հետ քաշվեն:
Դիտարկմանը, որ ադրբեջանական ուժերն ավելի քան կես ամիս է մեր տարածքում են, սակայն բանակցություններն արդյունք չեն տալիս, Հակոբյանը նշել է, որ դա մեծ ժամանակ չէ:
Նորմալ է արդյո՞ք, որ թշնամին կես ամսից ավել ինչ ուզում՝ անում է: Հակոբյանը հարցերին պատասխանելու փոխարեն խնդրեց իրեն ազատ թողնել: