Ով է Քյավառցի Ռաֆոն, ում այսօր փորձել են սպանել. նրա ու մի շարք քրեական հեղինակությունների մուտքը արգելված է եղել ՀՀ՝ արյունահեղությունը կանխելու համար
-ը պարզել է, որ այսօր Երևանի կենտրոնում տեղի ունեցած արյունալի միջադեպը Ռաֆայել Մարդոյանի՝ Քյավառցի Ռաֆոյի դեմ պատվիրված 5-րդ մահափորձն է:
«Նրա դեմ 1 մահափորձ կազմակերպվել է ԱՄՆ-ում, 1-ը ՌԴ-ում, իսկ 3-ը՝ Հայաստանում: Բոլոր մահափորձերն ավարտվել են այլոց մահերով։
Տարիներ առաջ Հայաստանում նրա դեմ կազմակերպված երկրորդ մահափորձից հետո, Ռաֆայել Մարդոյանի և մի շարք այլ քրեական հեղինակությունների մուտքը Հայաստան արգելվել է՝ երկրի ներսում վենդետաներ և սպանություններ թույլ չտալու համար, մինչդեռ 2018թ.-ի իշխանափոխությունից հետո քրեական հեղինակությունների, այդ թվում՝ միմյանց հետ հակասություն ունեցողների, Հայաստան մուտքի արգելքը հանվել է։