Facebook-ը քաղաքական գործիչներին կզրկի արտոնություններից
Facebook սոցիալական ցանցը նախատեսում է հրաժարվել հատուկ կանոններից, որոնք արտոնություններ են տալիս քաղաքական գործիչներին հրապարակումներ անելիս, հաղորդում է Verge-ն:
Ընկերությունը փոփոխությունների մասին կհայտարարի այսօր: Նման միջոցներ ձեռնարկվել են այն բանից հետո, երբ վերահսկիչ խորհուրդը հաստատել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի էջն արգելափակելու որոշումը:
Միևնույն ժամանակ, այս մարմինը քննադատել է նաև Facebook-ի հատուկ վերաբերմունքը քաղաքական գործիչների նկատմամբ՝ հայտարարելով, որ «բոլոր օգտատերերի նկատմամբ պետք է կիրառվեն նույն կանոնները»:
Facebook-ին ժամանակ է տրվել մինչև հունիսի 5-ը՝ համապատասխան առաջարկություններին պատասխանելու համար:
Ինչպես նշվում է, սոցիալական մեդիայի քաղաքականության կտրուկ փոփոխությունը կարող է հետևանքներ ունենալ այն բանից հետո, թե ինչպես են այն կօգտագործեն պաշտոնյաները: Բացի այդ, հրատարակությունը հիշեցնում է, որ Facebook-ը պատմականորեն հավատարիմ է չմիջամտելու քաղաքականությանը, երբ գործը հասնում է քաղաքական գործիչների հրապարակումներին: