Թշնամին ամրանում է Հայաստանի տարածքում և հետ չի քաշվելու
24 օր է` ադրբեջանցիները ներխուժել են Հայաստանի Հանրապետության տարածք։
24 օր է` ՀՀ թուրքամետ իշխանությունները թշնամուն մեր տարածքից հետ շպրտելու փոխարեն չկրակելու հրաման են իջեցրել և "բանակցելու" իմիտացիա ու "խաղաղ ճանապարհով հարցը լուծելու" գործընթաց են բեմականացնում, որի ընթացքում թշնամին յուրաքանչյուր օր անարգել մետր առ մետր էլ ավելի է մխրճվում մեր տարածք, արդեն տեխնիկայի կիրառմամբ ճանապարհներ ու խրամատներ է կառուցում, տեղակայում է նոր դիրքեր։
Ասել է, թե թշնամին ամրանում է ՀՀ տարածքում և հետ չի քաշվելու։
ՀՀ իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում, ՈՉԻՆՉ։
Մեր նոր սահմանը շարունակում է մնալ անպաշտպան, թշնամին օր օրի դառնում է էլ ավելի լկտի ու սանձարձակ։
Սա փաստացի Հայաստանի Հանրապետության աստիճանական զավթում է Ադրբեջանի կողմից ՀՀ ներկայիս իշխանությունների թողտվությամբ, թույլտվությամբ և համաձայնությամբ։
Իսկ մեզանում դեռ կան այնպիսիք, որ խրախճանում են։
Եվ մեզանում դեռ կան "տղամարդիկ", որոնք, անասնական ժպիտը դեմքներին, սեղմում են պատվազուրկ, բարոյազուրկ կապիտուլյանտի ձեռքը...
Ալվինա Աղաբաբյան