Ադրբեջանցիները գիշերը մտել են գյուղ. Սյունիքի մարզի գյուղի բնակիչ
Ադրբեջանցիները մտնում են Սյունիքի մարզի Խնածախ համայնք, գողություն ու անկարգություն անում, ամեն վայրկյան սպասում ենք, որ ինչ֊որ բան կանեն։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Խնածախ համայնքի բնակիչ Հրահատ Մեսրոպյանը։
«Մի անգամ մտել համայնք, երեք ձի էին գողացել, հետո՝ ևս մեկը, այսօր գիշերն էլ եկել ու գողացել են իմ ձին, տարել աչքիս դիմաց`իրենց դիրքում կապել են։ Թուրքին բերել, հասցրել են դռանս մոտ, դե եկե՛ք, ապրե՛ք, դիրքը տնիցս 300մ է հեռու»,- ասաց Մեսրոպյանը։
Հարցին, թե ում է դիմել, ասաց, որ տվյալներ չունի, մարդ չկա՝ ում կարող է դիմել, չգիտի էլ, թե ով կկարողանա օգնել իրեն, սակայն մի բան պարզ է, որ ադրբեջանցիները խուլիգանությունները չեն դադարեցնելու.
«Գալիս են, գիշերով մտնում են գյուղ, գոմի դիմաց կապած ձին տանում, էլ ի՞նչ ասեմ»,- նշեց Խնածախի բնակիչը։