Сегодня: 29 Ноябрь 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Փաշինյանը եղել է արևմտյան գործակալ և գործել է «Շակալ» ծածկանվան տակ. սենսացիոն բացահայտում. Politik.am

Politik.am-ը գրում է. «ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանն օրեր առաջ հարցազրույց էր տվել ԱրմՆյուզ հեռուստաընկերությանը: Հարցազրույցի տարբեր դրվագներ քննարկվեցին հանրության կողմից, սակայն մի կարևոր դրվագ կարծես դուրս մնաց քննարկումների օրակարգից: Միքայել Համբարձումյանը խոսելով այն մասին, թե ինչու՞ են իշխանությունները պատերազմի օրերին անգործություն դրսևորել կամ ինչու՞ է անկազմակերպ վիճակ եղել ասաց. «Հնարավոր է մտածում էին, որ պատերազմով կլուծվի Արցախի հարցը: Այսինքն պարտությունը կարձանագրվի լիարժեք պարտության տեսքով:Դրանից հետո, եթե չկա Արցախի խնդիրը, ապա մեր անվտանգության հետ կապված ռիսկերը բավականին նվազում են, այսինքն Թուրքիայից և Ադրբեջանից սպառնացող ռիսկերը նվազում են: Արդեն երկրորդ էտապում կդրվեր 102-րդ ռուսական ռազմաբազայի Հայաստանում լինել չլինելու նպատակահարմարության հարցը: Այսինքն մտածում էի, որ էստեղ ավելի շատ գեոպոլիտիկ խնդիրներ են ու այս գնով գնում ենք դրան»:

Համբարձումյանն, իհարկե, այս տեսակետը հնչեցնելուց առաջ ասաց, որ սա վարկած է, սակայն պարզ է որ ԱԱԾ տնօրենի պարտականությունները կատարած և համակարգում երկար տարիներ աշխատած անձը չէր կարող հիմքերից զուրկ վարկածի մասին խոսել: Իրականում Համբարձումյանի հարցազրույց տալու ամբողջ իմաստն այս նախադասությունն ասելու մեջ էր: Հետաքրքիր է, որ այս վարկածը հնչեցնելուց առաջ  Միքայել Համբարձումյանը հիշում է, որ զրուցել  է իր ռուս գործընկերների հետ, ովքեր իրեն տեղեկացրել են, որ կա հայանպաստ առաջարկ, որին չի արձագանքում Նիկոլ Փաշինյանը:

Միքայել Համբարձումյան,  ըստ էության, Նիկոլ Փաշինյանին մեղադրեց հակառուսական ծրագրի մաս լինելու մեջ: Հնչեցրեց տեսակետ, որը քաղաքական որոշ շրջանակներում քննարկում են, սակայն չէին բարձրաձայնում, հասկանալով ծրագրի իրական վտանգավորութունը:

Այս վարկածը հատկապես հատկանշական է, երբ այն դիտում են ԱԱԾ պահեստազորի սպաների միության տարածած մի հաղորդագրության ֆոնին, որը տարածվել էր հարցազրույցից մի քանի օր առաջ. «Երեք տարի առաջ «երկրի հակառակ կողմում» օտարերկրյա հատուկ ծառայությունները կարողացան հավաքագրել մեկին: «Շակալը», այդպիսին էր գործակալի ծածկանունը, ոչ միայն չէր սիրում իր հայրենիքը, այլև չուներ նրա զգացողությունը, չուներ հավատ ու սրբություն, արնախում էր, փողասեր էր ու հիստերիկ, շանտաժի մեծագույն սիրահարար էր, մանիպուլյատոր էր ու անուղղելի սուտասան։

Իր այս որակներով նա բացառիկ գտածո էր տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրենց շահերը հետապնդող օտարերկրյա հատուկ ծառայությունների համար։ «Շակալը» կատարելապես էր պատրաստ ավերիչ գործողությունների, իսկ գործը գլուխ բերելու համար գումարի պակաս չկար․ բարեգործական ու բարձրահունչ այլ անվանումների տակ երկրում գործում էին օտարերկրյա հիմնադրամներ՝ «USAID, NDI, Freedoom House, «Բաց հասարակություն-Հայաստան»․․․, որոնցից հոսում էին ֆինանսական հսկայական միջոցներ։ Այդ կառույցները շռայլ էին նաև մարդկային ռեսուրսների տրամադրման հարցում, անգնահատելի էին գունավոր հեղափոխությունների իրենց հսկայական փորձով ու ցուցումներով։

Պատրաստվող հեղափոխությունը ուժեղ կրակի վրա դրված կաթսայի օրինակով սատանայաբար եռում էր երկրում։ Այդ եռքն ի վերջո ավարտվեց նրանով, որ մեր հայտնի «Շակալի» գլխավորությամբ երկրի գլուխ անցավ մի մեծ գործակալական ցանց»,-ասվում էր հաղորդագրության մեջ:

Սա ըստ էության մեղադրանք է Նիկոլ Փաշինյանի հասցեին: ԱԱԾ պահեստազորի սպաները, որոնց թվում է նաև Միքայել Համբարձումյանը տիրապետելով գաղտնի տեղեկությունների հրապարակային նրան մեղադրում են օտարերկրյա գործակալ լինելու մեջ: Հաղոդրագրության մասով Միքայել Համբարձումյանը հարցազրույցի ընթացքում ասաց, որ այն գեղարվեսատակն ոճի տեքստ է.«Մեզ համար կարևոր է, որպեսզի հասցեատերը ինքը ընկալի մեր մեսիջը»:

Այս պահին ակնհայտ է, որ ԱԱԾ աշխատակիցները իսկզբանե չեն իմացել Նիկոլ Փաշինյանի օտարերկրյա գործակալ լինելու մասին: Հաշվի առնելով ռուսական հատուկ ծառայությունների և մեր ԱԱԾ-ի սերտ կապը ու նաև այն հանգամանքը, որ ըստ Համբարձումյանի Փաշինյանը հակառուսական աշխարհաքաղաքական մեծ պրոյեկտի մասնիկ է, ապա կարելի է վստահաբար ասել, որ տեղեկատվությունը հայկական կողմին տվել են ռուսները: Եվ արևմտյան գործակալ «Շակալի»-ի մասին այսպես կոչված գեղարվեստական նյութերը ինչպես Համբարձումյանն ասաց «մեսիջ են առաջին հերթին հենց «Շակալի»», այսիսնքն Նիկոլ Փաշինյանի համար: Ռուսներն, ըստ էության, Փաշնյանին ասում են, որ իր մասին ամեն բան գիտեն և եթե նա փորձի «խաղեր» տալ ապա ամեն բան կբացահայտվի:

Այս ամենը արվում է Փաշինյանի Գեղարքունիքի մարզ նաև արմտյան դիտորդներ հրավիրելու և ՀԱՊԿ-ի հեղինակության տապալման գործողության ֆոնին: Փաշինյանն, ըստ էության, անցել է կարմիր գիծը և Համբարձումյանի հայտարարությունը նախազգուշական կրակոց էր»:

Ավելին

Известно, сколько азербайджанцев поселилось в Арцахе Единственным противоядием от хаоса и неразберихи, созданных правительством, является ясность; подразделения с амбициями политического и государственного управления должны быть преобразованы, чтобы стать ясными. Ваге Оганесян TikTok запретит пользователям младше 18 лет использовать «фильтры красоты». Оливье Жиру выставил свою футболку на аукцион, чтобы поддержать армян Мэрия не имеет права заставлять пассажиров платить за транспорт лишь 100-драмовыми монетами: Грайр Камендатян Америабанк назван лучшим банком Армении в сфере недвижимости по версии Euromoney Захарова прокомментировала информацию о планах Греции поставить Армении российские С-300 София Баграмян стала победительницей ЧМ по шахматам среди девочек до 8 лет Шер объявила о завершении карьеры после 60 лет на сцене Путин пригласил руководителей стран ОДКБ принять участие в Параде Победы в Москве В Эчмиадзине на поклонение верующим будет вынесено Копье Лонгина ОДКБ не должна была воевать за Ереван в Карабахе: Владимир Путин Ираклия Кобахидзе утвердили на пост премьера Грузии Ардшинбанк направляет 120 млн. драм во Всеармянский фонд «Айастан» И ожидаете, что они не будут защищать свои кресла зубами? «Паст» Грузинский оппозиционный лидер сделал некорректные высказывания об армянах: «Паст» Ваан Керобян продал menu. am: «Паст» «Никол Пашинян не может развивать страну: он не руководитель, не правитель, и никогда таким не был»: «Паст» Своеобразное «продолжение» COP29 уже в Армении: опять продолжают лить воду на мельницу Азербайджана: «Паст» Без Сюника не может быть Армении: Хачик Асрян Idram теперь доступен на Wildberries! Байден отказался отвечать на вопрос, начал ли уже Трамп новую торговую войну ВОЗ надеется на достижение мира в секторе Газа после соглашения по Ливану Во многих населенных пунктах Армении идет снег США раскручивают прозападные партии в Армении – СВР России Скидка 80% на обслуживание Travel Card перед Черной пятницей В Краснодаре прошел Международный фестиваль армянского творчества «Назани» Мгновенный idcoin к Черной пятнице Вышедшая в свет новая монография академика Рубена Сафрастяна анализирует программы геноцида в Османской империи в 1876-1915 гг. По просьбе Армении саммит ЕАЭС пройдет 25 декабря в Санкт-Петербурге: Юрий Ушаков Самый старый мужчина в мире родился в год, когда затонул «Титаник» и умер в возрасте 112 лет ВТБ (Армения) снижает ставки по кредитам для малого бизнеса Цена нефти Brent стабилизировалась у $72,9 за баррель Иран приветствует соглашение о прекращении огня между Ливаном и Израилем «Аэрофлот» начал увольнения из-за проблем с обслуживанием самолетов Сколько граждан РА, обучающихся за рубежом в последние годы, получили отсрочку от призыва на обязательную военную службу? «Паст» Почему вся система международного права оказалась в крайне уязвимом и нестабильном состоянии? «Паст» Между Николом Пашиняном и Араратом Мирзояном «пробежала черная кошка»? «Паст» Своеобразная «концепция» «борьбы» с преступностью: «Паст» Ucom и Sunchild установили солнечную электростанцию в селе Малишка