Դադարե՛ք խաբել ժողովրդին.Արա Աբրահամյան
Հարգելի հայրենակիցներ, Ե՛ւ նախկին, և՛ ներկա իշխանությունները, որոնց ապաշնորհ կառավարման հետևանքով Հայաստանը հայտնվեց այս վիճակում, ստի և կեղծիքի վրա հիմնաված ողջ քարոզարշավի ընթացքում փորձում են վարկաբեկել իրական մրցակիցներին: Կառավարելի լրատվական հոսքերով, «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը, պարբերաբար կապում են նախկին կամ ներկա քաղաքական ուժի հետ: Դա բացարձակ սուտ է: «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունն ինքնուրույն, պետականամետ ծրագրով, պրոֆեսիոնալ թիմով, բարձր մակարդակի միջազգային գործընկերային կապերով ու հանարավորություններով թիմ է, որի գլխավոր առաջնահերթությունը պետության ու ժողովրդի անվտանգությունն է: «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը չի եղել և չի լինելու որևէ կուլիսային քննարկման մեջ, այս կամ այն քաղաքական ուժի հետ:
30 տարիների ստով ու կեղծիքով կառավարման հետևանքով է, որ այսօր Ալիևն ու Էրդողանը Շուշիում են, իսկ հայ ժողովուրդը պառակտված: Հարգելի հարյենակիցներ, մի՛ տրվեք սադրանքների, մի՛ հավատացեք ստերին, գնահատե՛ք բոլորի անցած ճանապարհն ու հեղինակությունը, ընտրե՛ք նոր առողջ ուժի, որն, իսկապես ունակ է համախմբել, կառուցել, զարգացնել մեր տունը՝ Հայաստանը: