Նիկոլ Փաշինյանը սյունեցի պաշտոնյաներին հորդորեց պառկել ասֆալտին, սելֆի անել ու լուսանկարները հրապարակել Ֆեյսբուքում
Այսօր Գորայքում Նիկոլ Փաշինյանը կրկին խոսեց սյունեցի պաշտոնյաների մասին՝ վիրավորելով նրանց:
«Ես երեկ մի շարք համայնքներում հայտարարել եմ, որ կան ապաշնորհ պաշտոնյաներ: Ես Մեղրիի, Քաջարանի, Գորիսի, Սիսիանի բնակիչներին խոստացել եմ, որ այդ պաշտոնյաներին տեսնելու են սեփական աչքերով ասֆալտի վրա պառկած: Ես բառացի եմ ասում: Ես՝ որպես բարի կամքի արտահայտություն, այդ պաշտոնյաներին խորհուրդ եմ տալիս առաջիկա օրերին պառկել իմ ասած ասֆալտի հատվածներում, սելֆի անել ու նկարը դնել իրենց ֆեյսբուքյան էջերում»,-ասաց նա: