Այս պահին անհետ կորածների թիվը 275 է. Նաիրի Սարգսյան
Այս պահին անհետ կորածների թիվը 275 է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը:
«Անետ կորածներ հազարից ավելի ունեցել ենք նոյեմբերի դրությամբ: Հետագայում ԴՆԹ հետազոտությունների արդյունքում անհետ կորածների դիերը հայտնաբերվեցին, ու նրանք անհետ կորածների ցուցակից անցան զոհվածների ցուցակ»,-պարզաբանեց նա:
Նաիրի Սարգսյանի նշեց, որ արդեն 800-ից ավելի անհետ կորածների մարմինները նույնականացվել են: «Այս պահին անհետ կորածների թիվը 275 է»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հրապարակած թվին, ապա նա նշեց՝ հիմանդրամը հրապարակում է հիմնադրամից աջակցություն ստացածների թիվը, որոնց տրամադրվել է ամսական 300 հազար դրամ այն ժամանակահատվածի համար, երբ զինծառայողները անհետ կորած են համարված եղել:
Սարգսյանը հավելեց, որ այս պահին ինքը գտնվում է արձակուրդում, սակայն կառավարություն է եկել, քանի որ անհետ կորածների ծնողները հանդիպում են խնդրել վարչապետի պաշտոնակատարի հետ: