Երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Մուղլա նահանգում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն, ցնցումները գրանցվել են Մուղլա քաղաքի Դատկա շրջանում` տեղական ժամանակով 12:21-ին:
Երկրաշարժի օջախը գտնվում էր 4,3 կիլոմետր խորության վրա: Ցնցումների արդյունքում ավերածությունների, զոհերի և վիրավորների մասին չի հաղորդվում: