Ոսկու արժեքը բարձրանում է
Ոսկու գինը երկուշաբթի չափավոր բարձրանում է ԱՄՆ գանձապետական փոխառությունների եկամտաբերության անկման ֆոնին, վկայում են սակարկությունների տվյալները։
Ոսկու օգոստոսյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում ավելանում է 0,35 տոկոսով կամ 6,2 դոլարով՝ մինչեւ մեկ տրոյական ունցիան 1783,95 դոլար։ Արծաթի հուլիսյան ֆյուչերսը թանկանում է 0,66 տոկոսով՝ մինչեւ մեկ ունցիան 26,258 դոլար։
US Treasuries տասնամյա եկամտաբերությունը նվազում է մինչեւ 1,528 տոկոս՝ անցած տարվա 1,536 տոկոսի փոխարեն, ինչը դրական է ոսկու համար որպես ամերիկյան պարտատոմսերին այլընտրանքային «հուսալի» ներդրումային գործիք։ Բացի այդ, եկամտաբերության նվազումը կարող է նաեւ հանգեցնել դոլարի թուլացման, ինչն իր հերթին լրացուցիչ խթանում կհանդիսանա թանկարժեք մետաղի գնանշման աճի համար։