Խաչիկ Գալստյանը նշանակվել է «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար
2021թ․ հուլիսի 2-ին կայացել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի ընդլայնված նիստը, որի ընթացքում քննարկվել են արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները, «Հայրենիք» կուսակցության մարմինների գործունեության կանոնակարգման, ռազմավարական զարգացման ծրագրերը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել ներքաղաքական օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի։
«Հայրենիք» կուսակցության խորհրդի որոշմամբ՝ կուսակցության գլխավոր քարտուղար է նշանակվել Խաչիկ Գալստյանը։