Վրիպումների շարք՝ Արգենտինայի Սուպերգավաթի խաղում
«Ռոսարիո Սենտրալի» ֆուտբոլիստները «Բոկա Խունիորսի» դեմ Արգենտինայի Սուպերգավաթի խաղում մի քանի անգամ չեն կարողացել հարմար դիրքից գրավել դարպասը: Բոլոր վրիպումները տեղի են ունեցել մեկ գրոհի ժամանակ:
Այդ խաղում «Բոկա Խունիորսը» հաղթել էր հետխաղյա 11 մետրանոցներով եւ առաջին անգամ դարձել Արգենտինայի սուպերգավաթակիր: Հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 0:0 հաշվով:
«Բոկա Խունիորսի» հարձակվող Կարլոս Տեւեսը նվաճել էր կարիերայի 27-րդ տիտղոսը եւ դարձել երկրորդ ամենատիտղոսակիր արգենտինացի ֆուտբոլիստը: Այդ ցուցանիշով 35-ամյա Տեւեսը զիջում է միայն «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսիին, որը նվաճել է 35 տիտղոս: