Արթուրի մասունքները Մատաղիսում ճանաչել է նրա զինվորը՝ հրամանատարի խաչի շնորհիվ
9 ամսվա ծանր սպասումներից հետո գտանք մեր հերոսին՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր, կապիտան Արթուր Գրիգորիի Աղասյանին։
Արթուրի մասունքները Մատաղիսում ճանաչել է նրա զինվորը՝ հրամանատարի խաչի, անվանական անբաժան սվին դանակի և հեռախոսի շնորհիվ։
Արթուրի հարազատ եղբայրը՝ 19-ամյա Արսենը, հողին է հանձնվել 2021 թվականի մարտի 30-ին, Արցախի Մարտունու գերեզմանատանը։
Նյութի աղբյուրը՝ Նորություններ Արցախից ֆեյսբուքյան էջ