Միջազգային օլիմպիադաներին մասնակցող ՀՀ թիմերի նախապատրաստական աշխատանքների կազմակերպում և աջակցում
«ՖԻԶՄԱԹ ԴՊՐՈՑԻ ԲԱՐԵԿԱՄ» բարեգործական հիմնադրամի նախագահ Հայկազն Նավասարդյանը նշում է, որ դպրոցի սաները միայն վերջին հինգ տարիների ընթացքում դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներում արժանացել են 96 մեդալների, որից՝ 10 ոսկե, 35 արծաթե և 51 բրոնզե:
Դպրոցի ռոբոտաշինության խմբակի աշակերտների անհատական և խմբակային աշխատանքները պարբերաբար ներկայացվել են տարբեր ցուցահանդեսների, մրցույթների, Ռոբոտների համաշխարհային օլիմպիադաների՝ արժանանալով բազմաթիվ մրցանակների:
2021թ.մարտին ՌԴ Վորոնեժ քաղաքում կայացած «ՌՈԲՈԱՐՏ-2021» միջազգային մրցույթ-փառատոնում դպրոցի սաների ներկայացրած 4 ռոբոտներից երկուսը արժանացան ոսկե, իսկ մեկը՝ արծաթե մեդալների:
2019թ․-ին դպրոցը նախաձեռնեց ուսումնական մասնաշենքի կտուրը ձեղնահարկ դարձնելու վերակառուցման աշխատանքները։ 2020թ-ին դպրոցի տնտեսված գումարների հաշվին սկսվեցին և արդեն ավարտվել են շինարարական աշխատանքները։ Նախատեսվում է ձեղնահարկում ունենալ ռոբոտաշինության դասասենյակ և լաբորատրիա, ինչպես նաև ինժեներական 2 լաբորատորիա, կոնֆերենս դահլիճ։
2021թ․ամռանը նախատեսվում է կատարել ձեղնահարկի ներքին հարդարման, լաբորատորիաների և կաբինետների կահավորման աշխատանքներ։
Ստեղծվել է «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամը, որի գործունեության ուղղություններից են`
- օժտված երեխաների բացահայտում և նրանց հետ համակարգված աշխատանքի կազմակերպման աջակցում,
- դպրոցի առաջընթացն ապահովող նորարարական ծրագրերի իրականացմանը աջակցում,
- առարկայական խմբակների, այդ թվում միջազգային օլիմպիադաներին մասնակցող ՀՀ թիմերի նախապատրաստական աշխատանքների կազմակերպում և աջակցում,
- շենքային պայմանների, լաբորատորիաների /ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության/, ինժեներական, ռոբոտատեխնիկայի և համակարգչային կաբինետների նյութատեխնիկական բազայի բարելավում։
Ակնկալում ենք ֆիզմաթ դպրոցի բարեկամների աջակցությունը։
Կայք` www.physmathfriends.am
Ֆբ ՝ https://www.facebook.com/physmathfriends.am