ԱՄՆ-ում ժանտախտից երեխա է մահացել
ԱՄՆ Կոլորադո նահանգում ժանտախտի առկայության մասին նախազգուշացումից հետո տասնամյա երեխա է մահացել հիվանդության հարուցած բարդություններից, գրում է usatoday.com-ը` հիշեցնելով, որ նահանգի վեց շրջանում կենդանիների մոտ ժանտախտի դեպքեր են հաստատվել:
Նշվում է, որ վերջին անգամ նահանգում ժանտախտի հետևանքով մահ էր գնացվել 2015-ին:
Կոլորադոյի հանրային առողջության և շրջակա միջավայրի վարչության ներկայացուցիչ Ջենիֆեր Հաուսը նշել է, որ թեպետ այս հիվանդությունը բավականին հազվադեպ է հանդիպում, այնուհանդերձ երբեմն վարակումներ լինում են:
Ժանտախտի պատճառ են հանդիսանում մանրէները, որոնք կարող են մարդուն փոխանցվել վարակված լվերի խայթոցից կամ վարակված կենդանիների հետ անմիջական շփման միջոցով: