Ինդոնեզիայի ափերին տեղի է ունեցել 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ
Ինդոնեզիայում՝ Սուլավեսի կղզու ափին, տեղի է ունեցել 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում է Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությունը:
Երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով՝ 07:52-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մեծ Բալու քաղաքից 230 կիլոմետր դեպի արևելք։ Էպիկենտրոնին ամենամոտը Լուվուկ փոքր քաղաքն է: Հիպոկենտրոնը գտնվել է 18 կիլոմետր խորության վրա:
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել: