5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Հուլիսի 28-ին 5,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Խաղաղ օվկիանոսում՝ Պերուի ափերից ոչ հեռու: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը։
Երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է շուրջ 747 հազար բնակչություն ունեցող Տրուխիլիո քաղաքից 98,5 կիլոմետր դեպի հարավ - արևմուտք:
Օջախն ընկած է եղել 31,3 կիլոմետր խորության վրա:
Ցունամիի սպառնալիքի մասին հաղորդումներ չեն ստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: