ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանման զինծառայողները մարտական պատրաստության պլանային պարապմունքների շրջանակներում ժամանակակից մարտի վարման մարտավարություն են մշակել Ստեփանակերտի զորավարժարանում: Այս մասին նշվում է ՌԴ ՊՆ-ի պաշտոնական կայքի հաղորդագրության մեջ:
«Վերանորոգման ստորաբաժանումների զինծառայողների համար ոչ ստանդարտ ուսուցում ներդնելու նպատակով փորձարկվել է վերանորոգման դասակի անձնակազմի կողմից կրակոցների բարդ վարժությունների իրականացումը: Անձնակազմը մտցվել է որոշակի մարտավարական իրավիճակի մեջ, որի լուծումը ենթադրում էր երեք մարտավարական առաջադրանքների իրականացում՝ ականապայթյունային խոչընդոտների հաղթահարում, նմանակված հակառակորդի փոքր խմբերին կրակ հասցնելը և ճակատամարտի ժամանակ կործանված զրահամեքենայի տարհանումը: Զինծառայողները կատարել են հանձնարարված առաջադրանքները: Պարապմունքները հասել են իրենց նպատակին», - նշել է զորավարժության ղեկավար Վյաչեսլավ Տերենտևը:
Ընդհանուր առմամբ, մարտական պատրաստության պարապմունքներին ներգրավված է եղել ռուսական խաղաղապահ զորակազմի շուրջ 100 զինծառայող: