«Պորտուի» ֆուտբոլիստներն ու երկրպագուներն աջակցություն են հայտնել Կասիլյասին
«Պորտուի» ֆուտբոլիստներն ու երկրպագուները «Ավեշի» դեմ Պորտուգալիայի առաջնության 32-րդ տուրի հանդիպումից առաջ աջակցություն են հայտնել թիմի իսպանացի դարպասապահա Իկեր Կասիլյասին։
Հիշեցնենք, որ դրանից մեկ օր առաջ էլ «Պորտուի» ֆուտբոլիստները տեսակցել էին դարպասապահին, որը սրտի վիրահատությունից հետո հիվանդանոցում է:
Սպասվում է, որ առաջիկա օրերին 37-ամյա ֆուտբոլիստը դուրս կգրվի հիվանդանոցից։ Սրտամկանի կաթվածի պատճառով ստենտավորման վիրահատության ենթարկվելուց հետո նա կվերականգնվի 2-3 ամիս։ Դրանից հետո պարզ կդառնա, թե արդյոք Կասիլյասը կարող է շարունակել կարիերան։ Այդ հարցով որոշում կկայացնի «Պորտուի» բժշկական շտաբը։