2 ուժգին երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կանխարգելման և կառավարման վարչությունը օգոստոսի 3-ին հայտնել է, որ Թուրքիայի հարավարևմտյան Մուղլա նահանգում, տեղական ժամանակով 15։38-ին 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Էգեյան ծովում`7.61 կմ խորության վրա:
Հիշեցնենք, որ Թուրքիայի հարավ-արեւմտյան ափին 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել նաև օգոստոսի 1-ին։