Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այցելել է Արցախի օկուպացված տարածքներում գտնվող մի քանի զորամասեր:
Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ Հասանովը ստուգել է անձնակազմի մարտունակության մակարդակը եւ հրամանատարության առջեւ մարտական արդյունավետության բարձրացման համապատասխան խնդիրներ դրել:
Այս մասին իր հաղորդագրության մեջ հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն: