Сегодня: 18 Ноябрь 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Միջնորդություն եմ ներկայացրել առաջին ատյանի դատարան Մխիթար Զաքարյանին կալանքից ազատ արձակելու պահանջով․ պաշտպան

Մեղրիի նախկին համայնքապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանի պաշտպան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է․
 
Մեկնաբանությունները, թե իբրև Ազգային ժողովի պատգամավոր Մխիթար Զաքարյանը ներկայումս օժտված չէ պատգամավորական անձեռնմխելիությամբ և առանց Ազգային ժողովի համաձայնության կարող է պահվել կալանքի տակ, ոչ միայն անօրինական են, այլև՝ բնորոշ են միայն ԱՎՏՈՐԻՏԱՐ իշխանությունների պետական մարմիններին և պաշտոնատար անձանց։
Այսօր միջնորդություն եմ ներկայացրել առաջին ատյանի դատարան Մխիթար Զաքարյանին կալանքից անհապաղ ազատ արձակելու պահանջով, քանզի նա օժտված է պատգամավորական անձեռնմխելիությամբ և առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող պահվել կալանքի տակ։
Եվ քանի որ իրավասու պետական մարմիններն այս հանգամանքի վերաբերյալ օրենքից չբխող մեկնաբանություն են ներկայացրել, ուստի հրապարակային ներկայացնում եմ միջնորդության որոշ հիմնավորումներ․
«ՀՀ Սահմանադրության 96-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածների բովանդակությունից ակնհայտ է, որ եթե անազատության մեջ գտնվող անձը ձեռք է բերում պատգամավորի կարգավիճակ, ապա այդ փաստի ուժով, որպես իրավական հետևանք, սկսում է գործել ազատությունից զրկելու (անազատության մեջ պահելու) մասով պատգամավորի անձեռնմխելիության մասին սահմանադրական նորմը։
Նշվածն ակնհայտորեն բխում է նաև ՀՀ սահմանադրության 1-ին, 2-րդ և 88-րդ հոդվածներից։
Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն․ «Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»:
Իսկ 2-րդ հոդվածի համաձայն․
«Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով»:
88-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն․ «Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է»:
Հայաստանի Հանրապետության ժողովրդի մի մասն իր իշխանությունը պետք է իրականացնի նաև Մխիթար Զաքարյանի միջոցով, սակայն իշխանության մյուս ճյուղերի ներկայացուցիչներն առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու, այսինքն՝ առանց ժողովրդի ներկայացուցչական մարմնի՝ ՀՀ Ազգային ժողովի համաձայնությունը ստանալու, ժողովրդին անօրինական կարգով զրկել է իր ներկայացուցչի միջոցով իր իշխանությունն իրականացնելու հնարավորությունից, ինչը բացարձակ անթույլատրելի է ժողովրդավարական և իրավական պետության համար։
Հենց վերը նշված վիճակը բացառելու համար է, որ պատգամավորը ՀՀ Սահմանադրությամբ օժտվել է նման անձեռնմխելությամբ և որ նա կարող է քրեական հետապնդման ենթարկվել, ազատությունից զրկվել և անազատության մեջ պահվել բացառապես ժողովրդի ներկայացուցչական մարմնի՝ ՀՀ ազգային ժողովի համաձայնությամբ։
Հակառակի վերաբերյալ բոլոր մեկնաբանությունները հարիր են միայն ավտորիտար իշխանությունների պետական մարմիններին և պաշտոնատար անձանց։
Ընդ որում, պաշտպանության կողմի համոզմամբ ավարտված ընտրությունների արդյունքներով արդեն իսկ ժողովրդի կողմից փաստացի ընտրված, սակայն դեռևս Ազգային ժողովի նիստ հրավիրված չլինելու զուտ տեխնիկական պատճառով պատգամավորի կարգավիճակը չստանձնած անձն արդեն իսկ պետք է օժտված լինի պատգամավորի անձեռնմխելիությամբ։
Անդրադառնալով որոշ պաշտոնատար անձանց այն մեկնաբանություններին, թե իբրև Մխիթար Զաքարյանը, հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի պատգամավորության թեկնածու, ազատությունից զրկվել են «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածով սահմանված երաշխիքի պահպանմամբ, այն է՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբսկ Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելուց հետո նույն հարցով նաև ազգային ժողովի համաձայնությունն ստանալու պահանջ նախատեսված չէ, հարկ եմ համարում հատուկ նշել, որ այս մեկնաբանությունները չեն համապատասխանում իրականությանը, և հենց վերը նշված հիմնավորումներից ելնելով չեն բխում իրավական ու ժողովրդավարական պետության էությունից և հարիր չեն ժողովրդավարական և իրավական պետության պաշտոնատար անձանց։
Այս առումով հարկ է նշել, որ անձի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված հիմնական իրավունքներից է, այս իրավունքի նշանակության և արժեքի վերաբերյալ Վճռաբեկ դատարանը դիրքորոշում է սահմանել Ա.Ավետիսյանի վերաբերյալ որոշման մեջ: Վկայակոչված որոշման համաձայն՝ «(...) անձի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը, մարդու այլ հիմնական իրավունքների հետ մեկտեղ, ՀՀ Սահմանդրությամբ ճանաչվում է անօտարելի և բարձրագույն արժեք (ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդված): Ուստի մարդու այդ հիմնական իրավունքի սահմանափակման իրավաչափության երաշխիքները կանոնակարգող իրավադրույթները մեկնաբանելիս անհրաժեշտ է ելնել մարդու իրավունքները հարգելու, մարդու իրավունքների սահմանափակման միջոցով հիմնական իրավունքը բովանդակազրկելու անթույլատրելիության սկզբունքներից (տե՛ս Ասլան Ավետիսյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2008 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԱՎԴ/0022/06/08 որոշման 18-րդ և 22-րդ կետերը):
Միաժամանակ ընդգծեմ, որ առկա են նաև կոնկրետ իրավական նորմեր, որոնք ևս վկայում են, որ ՀՀ ազգային ժողովի պատգամավորության թեկնածուին, «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածով սահմանված երաշխիքի պահպանմամբ» ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ, ազատությունից զրկվելուց հետո, երբ թեկնածուն ձեռք է բերում Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակ, ապա այդ հարցով պարտադիր պետք է ստացվի նաև Ազգային ժողովի համաձայնությունը։
Մասնավորապես, հենց վկայակոչված «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածով սահմանված է, որ․
«Պատգամավորի թեկնածուի՝ մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության՝ նա չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված հարցի վերաբերյալ որոշում ընդունում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով: Սույն մասով սահմանված դրույթը չի տարածվում մինչև թեկնածու գրանցվելը ձերբակալված կամ կալանավորված քաղաքացիների, ինչպես նաև ձերբակալված անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և նշված անձանց կալանքի ժամկետը երկարաձգելու դեպքերի վրա»:
Նշված նորմից ակնհայտ է, որ եթե սույն հոդվածում նախատեսված չլիներ «Սույն մասով սահմանված դրույթը չի տարածվում մինչև թեկնածու գրանցվելը ձերբակալված կամ կալանավորված քաղաքացիների, ինչպես նաև ձերբակալված անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և նշված անձանց կալանքի ժամկետը երկարաձգելու դեպքերի վրա» դրույթը, ապա պետք էր հասկանալ, որ մինչև պատգամավորի թեկնածու գրանցվելը կալանավորված անձին պատգամավորի թեկնածու գրանցվելուց հետո կալանքի տակ պահելու համար պարտադիր պետք է ստացվեր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությունը։
Դժվար թե որևէ իրավաբան կամ պաշտոնատար անձ կպնդի, որ ՀՀ Ազգային ժողովն այս օրենք ընդունելիս անիմաստ է նախատեսել այս դրույթը։
Այժմ համեմատության համար նշեմ, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի անձեռնմխելիությունը սահմանող ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածով և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածով նման դրույթ նախատեսված չէ, որ առանց Ազգային ժողովի համաձայնության պատգամավորին ազատությունից զրկելու անթույլատրելիության վերաբերյալ դրույթը չի տարածվում մինչև պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելը կալանավորված անձին պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելուց հետո անազատության մեջ պահելու դեպքերի վրա։
Իսկ եթե նման դրույթ նշված նորմերով նախատեսված չէ, ապա ակնհայտորեն պետք է հասկանալ, որ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերած յուրաքանչյուր անձի շարունակաբար կալանքի տակ պահելու համար պարտադիր անհարժեշտ է Ազգային ժողովի համաձայնությունը։
Վերը նշված հիմնավորումներից ակնհայտ է, որ Ազգային ժողովի պատգամավոր Մխիթար Զաքարյանը ներկայումս ևս օժտված է քրեական հետապնդման ենթարկվելու և ազատությունից զրկվելու անձեռնմխելիությամբ և առանց Ազգային ժողովի համաձայնության նրան հետագա կալանքի տակ պահելն անօրինական է, ուստի դատարանը պարտավոր է անհապաղ որոշում կայացնել նրա անօրինական կալանավորումը վերացնելու և նրան կալանքից անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ»։
Университет «Евразия» объявил набор студентов Навстречу мечте: эксклюзивное предложение фонда «Музыка во имя будущего» для музыкантов и преподавателей Генеральный директор компании Ucom Ральф Йрикян принял участие в ежегодном технологическом саммите Silicon Mountains Экономим вместе. IDBank и Idram АНО «Евразия» организовала поэтический вечер «Чаренц и Горький. Литературные судьбы» Технологический саммит Silicon Mountains пройдет при поддержке Ucom Образовательная поездка в Дубай: эксклюзивное предложение Фонда «Музыка во имя будущего» Эвокабанк стал первым банком, присоединившимся к открытой QR-инфраструктуре Idram АНО «Евразия» стала первой международной командой на чемпионате по колке дров в Беларуси На месте ресторана «Кактус» Нарек Налбандян открыл супермаркет: «Паст» Религиозная секта баталхаджинцев бросила вызов России Ближневосточная Академия классической музыки совместно с Фондом «Музыка во имя будущего» представляют уникальную возможность для образовательных путешествий Стипендиат Фонда «Музыка во имя будущего» Эдуард Даян -лауреат первой премии Международного конкурса имени Арама Хачатуряна «Евгений Онегин» для армянских студентов: незабываемый вечер с АНО «Евразия»" «Узнай Евразию. Кыргызстан»: Новая программа от АНО «Евразия». «Не забудем, не простим!» Российские летчики почтили память боевых товарищей в Армении Почему Никол Пашинян не заинтересован в освобождении пленных и насильственно похищенных людей? «Паст» В Ереване при поддержке ВТБ (Армения) пройдут концерты пианиста Дениса Мацуева Ucom и Sunchild установили очередную солнечную электростанцию в Арени 4,401,021 драм фонду Дети Армении. Бенефициар ноября — «Armenia Tree Project» Перейдет ли Южный Кавказ под контроль РФ в результате нового разделения зон влияния? «Паст» Региональная торговая «диверсификация» и реальная картина: «Паст» Цифровая трансформация как путь к будущему банковских услуг Компания Ucom — платиновый партнер Армянского форума управления Интернетом (ArmIGF) «Русский след в Гюмри»: культурно-образовательная экскурсия от АНО «Евразия» Непревзойденный цинизм: «Паст» Впечатляющее выступление молодой армянской виолончелистки в Национальном оперном театре Китая: «Паст» Юнибанк предлагает упрощенное бизнес кредитование без финансового анализа предприятий Нам не нужно искать политическую «крышу»: Директор «Спайки» прокомментировал распространяемые слухи: «Паст» В Китае стартовал Международный молодежный конкурс имени Хачатуряна с выступлением виолончелистки фонда «Музыка во имя будущего» Мари Акопян Сотрудники Ucom приняли участие в работе по восстановлению леса в Вайоц Дзоре Fast Shift присоединился к открытой QR-инфраструктуре Idram «Росатом» провел в Ереване семинар, посвященный технологическим возможностям по сооружению АЭС в Армении и вовлечению местных поставщиков в проект АНО «Евразия» организовала вечер, посвященный творчеству Лермонтова Вклад в науку: Ереванский филиал РЭУ отметил выпуск 10-го, юбилейного номера сборника «проблемы социально-экономического развития: поиски перспективы, решения» Общественно-политическое собрание «третьей силы» прошло в условиях строгой конфиденциальности Новый и современный: филиал «Арабкир» IDBank возобновил свою работу Компания Ucom запустила сеть 5G в первых девяти городах Научитесь экономить. Международный день сбережений с Idram Junior Настала очередь приграничных сел: кто присоединится к инициативе? «Паст»